Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 4-ին ԱՀ Ազգային ժողովի փոխնախագահ, «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը, խմբակցության պատգամավորներ Արմեն Սարգսյանը եւ Ռիտա Մնացականյանը հանդիպել են Ստեփանակերտի թիվ 6 հիմնական դպրոցի ուսուցչական կոլեկտիվի հետ:
Հանդիպման ժամանակ պատգամավորներն անդրադարձել են Ազգային ժողովի գործունեությանը՝ ներկայացնելով ընդունված եւ քննարկման փուլում գտնվող մի շարք օրենքների եւ օրինագծերի վերաբերյալ խմբակցության դիրքորոշումն եւ տեսակետները։ Ներկայացրել են Դաշնակցության գործունեությունը՝ մասնավորապես կրթության եւ սոցիալական ոլորտներում իրականացվող ծրագրերը։
Անդրադառնալով կրթության ոլորտի խնդիրներին՝ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը նշել է, որ նախ եւ առաջ անհրաժեշտ է ունենալ կրթության ոլորտի զարգացման պետական ծրագիր, որից հետո ստրատեգիական քայլերով հերթով լուծել խնդիրները։ Պատգամավորն իր պատկերացումները շարադրել է հետեւյալ առաջարկենրում՝ կրթության ոլորտին առնչվող Հայաստանի կառավարության որոշումներին պետք է մասնակից լինի նաեւ Արցախի կառավարությունը, բուհական կրթությունը պետք է լինի անվճար, պետք է փոխվի դասավանդման մեթոդաբանությունը, աշակերտները պետք է ապահովեն սննդով։
ԱԺ պատգամավոր Ռիտա Մնացականյանը դպրոցի տնօրինությանն է նվիրել ՀՅԴ անդամ, ԼՂՀ Աժ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Վահրամ Բալայանի «Արցախի պատմություն» գիրքը՝ առաջարկելով պատմության ժամերի 5-10 րոպեն հատկացել Արցախի պատմությանը։ Պատգամավորը ներկայացրել է նաեւ Իրանում գործող «Թեւանիկ» բարեսիրական խմբի՝ Արցախում իրականացվող սոցիալ-կրթական ծրագրերը։
Ելույթներից հետո պատգամավորները պատասխանել են ներկանների շուրջ մեկ տասնյակ հարցերի, որոնք վերաբերում էին ինչպես կրթության, այնպես էլ սոցիալական ոլորտներին: Ուսուցչական կոլեկտիվի կողմից բարձրացվել են թոշակների բարձրացման, ուսուցիչների սոցիալական փաթեթների, կրթական ծրագրերի վերանայման եւ մի շարք այլ հարցեր։ Հաստատության տնօրենը բարձրացրել է նաեւ դպրոցի վերանորոգման հարցը։ Հարցին ի պատասխան՝ պատգամավորները նշել են, որ այս տարվա պետական բյուջեով նախատեսվել է վերանորոգման աշխատանքներ կատարել դպրոցում։
Հավելենք, որ «Դաշնակցություն» խմբակցությունը պարբերաբար է պատգամավորական հանդիպումներ ունենում։ Այս հանդիպումը թվով 172-րդն է։