Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցությունն իր հերթական հանդիպումն ունեցավ Ստեփանակերտի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 9 դպրոցում:
ԱՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը, պատգամավոր Ռիտա Մնացականյանն անդրադարձան Ազգային ժողովի և խմբակցության գործունեությանը, երկրի տնտեսական զարգացման ու անվտանգության հարցերին:
Վահրամ Բալայանը կարևորեց հանդիպման նպատակը, այն է՝ ներկայացնել խմբակցության իրականացրած և ընթացիկ աշխատանքներն ու լսել հանրությանը հուզող հարցերը: Նա խոսեց Արցախի միջազգային ճանաչման հարցում խմբակցության մեծ դերակատարութան մասին և արժևորեց «Բարեկամություն» հանձնախմբերի ստեղծումը՝ ի նպաստ Արցախի միջազգային ճանաչման գործընթացի ակտիվացմանը:
ԱԺ փոխնախագահն անդրադարձավ բանակաշինության և անվտանգության հարցերին: Նա ընդգծեց, որ երկրի անվտանգության հարցը մեր երկրի համար գերխնդիր է և միշտ եղել է «Դաշնակցություն» խմբակցության ուշադրության առանցքային կենտրոնում: Վահրամ Բալայանը ներկայացրեց նաև խմբակցության կողմից 1մլն 200 000 հանգանակությունը:
Ինչ վերաբերում է տնտեսության զարգացմանը, Վահրամ Բալայանը տնտեսական բացթողումների և խնդիրների կողքին կարևորեց նաև հաջողություններն ու ձեռբերումները, որից առանձնացրեց վերջին 10 տարում համախառն ներքին արդյունքի աճման հաջողությունը: Ըստ նրա՝ պետությունն ինքնաբավ է էներգետիկայի բնագավառում, ավելին՝ վաճառվում է էլեկտրաէներգիա:
Կրթական խնդիրների շուրջ խոսեց Արմեն Սարգսյանը: Նա նշեց, որ Հանրակրթության մասին օրենքի նախագիծն արդեն պատրաստ է, անդրադարձավ անվճար կրթություն ստանալու և ուսուցչի հանգստի կազմակերպման ծրագրերին, արդի դասավանդման մեթոդիկայի փոփոխություններին, ուսուցման որակի բարձրացմանը և 5-օրյա ռեժիմի դրական և բացասական ազդեցություններին:
Սոցիալական խնդիրներին անդրադարձավ Ռիտա Մնացականյանը: Նա ասաց, որ այն բազմաշերտ ոլորտ է, և մեր բյուջեի առյուծի բաժինը տրվում է հենց այս ոլորտի զարգացմանը: Անդրադառնալով «Արցախ» ծրագրին՝ Ռիտա Մնացականյանը այն ներկայացրեց որպես կարիքավորության աստիճան որոշող ծրագիր, ըստ որի` կվերանա ծայրահեղ աղքատ, աղքատ, լավ հարաբերակցությունը:
Ռիտա Մնացականյանը խոսեց նաև վերջերս նրա կողմից առաջադրված Մարտի 8-ը աշխատանքային օր սահմաnելու մասին, ինչը և ողջունելի էր մանկավարժների կողմից:
Հանդիպման վերջում ուսուցիչները հարցեր հնչեցրեցին աշխատավարձերի բարձրացման, ներառական կրթության բարդությունների և դասարաններում աշակերտների քանակի ծանրաբեռնվածության մասին:
Պատգամավորները հուսադրեցին, որ ներկայացված հարցերին հնարավորինս չափ լուծումներ կտան: