|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցությունը հանդիպում է ունեցել Ստեփանակերտի քաղաքային համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի հետ:
Հանդիպման առանցքում խմբակցության անդամների մտահոգություններն էին՝ մայրաքաղաքի խնդիրների հետ կապված: Պատգամավորները բարձրացրել են Ստեփանակերտի որոշ փողոցների անվանափոխման անհրաժեշտության, բարեկարգման, համայնքի հողատարածքների հատկացման եւ մի շարք այլ հարցեր:
Հանդիպման օրակարգում էր նաեւ երկկողմ համագործակցության հարցը եւս: Հնչեցվել են Հայաստանի հետ փորձի փոխանակման առաջարկներ:
Aparaj.am