|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Սեպտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում Լիլիթ Մակունցի գլխավորած՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը առաջին պաշտոնական հանդիպումներն է ունեցել Արցախի Հանրապետության 7–րդ գումարման խորհրդարանի բոլոր խմբակցությունների հետ. գրում է «Ապառաժ»-ը:
ԱՀ ԱԺ խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների խորհրդարանականների՝ տարբեր ձևաչափերով հանդիպումներին, օրենսդրական դաշտում փոփոխությունների շուրջ մասնագիտական քննարկումների կազմակերպմանը, Հայսատան-Արցախ կապերի ընդլայնմանը, միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, կրթության ոլորտի բարեփոխումներին վերաբերող հարցեր:
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության կողմից հատուկ անդրադարձ է կատարվել «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք»-ի կնքման անհարժեշտության հարցին:

