|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հայաստանի ներդրումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ընդհանուր բյուջեում կազմում է 10%։ Այս մասին հայտարարել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
Նրա խոսքով՝ Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում չի վճարել իր բաժնեմասը։
«Հայկական կողմը երկու տարի է, ինչ չի վճարում այն 10 տոկոսը, որը պետք է փոխանցեր», - ասել է Վասիլևը «ՌԻԱ Նովոստի»-ին։
Նա նաև նշել է, որ կազմակերպության ընդհանուր բյուջեի շուրջ 50%-ը ձևավորվում է Ռուսաստանի վճարումների հաշվին, իսկ մյուս անդամ երկրներից յուրաքանչյուրի մասնաբաժինը կազմում է 10%։