կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-11 12:40
Տնտեսական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը հրաժարվեց ռուսական վարկի մի մասից՝ ՀՀ բյուջեից վարկ տրամադրելով Ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործումը երկարացնելու համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության հաստատմամբ, հրաժարվեց ՀՀ-ՌԴ համաձայնագրով տրամադրված վարկի մի մասից՝ ՀՀ պետբյուջեից վարկ տրամադրելով Ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործումը երկարացնելու անավարտ ծրագիրն ավարտին հասցնելու  համար՝ հայտնում է Yerkir.am-ը։

ՀՀ պետական բյուջեից բյուջետային վարկ տրամադրելու և ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխությունններ և լրացումներ կատարելու մասին հարցը կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

«Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարաձգում» ծրագրի շրջանակում ՀՀ-ՌԴ միջև համաձայնագիր է ստորագրվել՝ 300 միլիոն դոլար տրամադրելու մասին, որից 270 միլիոնը՝ վարկ, 30 միլիոն դոլարը՝ դրամաշնորհ՝ նշեց նա։

Նաև ասաց, որ ծրագրի ժամկետի երկարացման անհրաժեշտությունը պայմանավորված չէ 2019 թ-ով, մինչև 2019 թ տեղի ունեցած իրադարձությունների պատճառով հնարավոր չի եղել ամբողջությամբ ծախսել վարկի գումարը․ այս պահի մնացորդը 107 միլիոն դոլար է։

«Աշխատանքները ամբողջությամբ ավարտելու համար նպատակահարմար ենք համարում ՀՀ սեփական միջոցների հաշվին վարկավորում կատարել և ծրագիրն ավարտին հասցնելու համար պատվիրատուին 2020-22 թթ ՀՀ պետբյուջեից տրամադրել 63,2 միլիարդ ՀՀ դրամի բյուջետային վարկ»,-ասաց Պապիկյանը։

Նրա խոսքով՝ նախատեսվում է, որ բյուջետային վարկի միջոցներն ապահովելու  նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը լրացուցիչ պետական գանձապետական պարտատոմսեր կթողարկի։

Տրամադրվող վարկային միջոցների արդյունավետ ծասումը վերահսկելու նպատակով կստեղծվի միջգերատեսչական հանձնողով։

Վարչապետ Փաշինյանը պարզաբանեց, որ մինչև այժմ  գոյություն ունեցած վարկը իր չափերով և պայմաններով այնքան էլ հարմար չի ատոմակայանի հետագա գործունեությունը կազմակերպելու համար և մենք հրաժարվում ենք այդ վարկի մի մասի և դրա փոխորեն ներգրավում ենք ներքին աղբյուրներից միջոցներ, որը աներկբա շատ ավելի լավ պայմաններով է ներգարվվելու և կառավարության լծակներն ավելի է մեծացվելու այդ վարկի օգտագործման արդյունավետությունը մեծացնելու համար։

Նաև ասաց, որ ռուսական վարկը նախկինում սահմանափակումներ է առաջադրել՝ ումից գնումներ իրականացնել, այնինչ հիմա մրցակցային սկզբունքով շուկայական գներով ձեռք կբերեն։

Մանրամասն՝ տեսանյութում․