|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Այսօր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը հայտարարել է, որ մինչև այժմ վստահություն հանձնող անձի հետ առերեսում չի եղել: Գործում ունենք յուրացման մեղադրանք, որում չկա վստահություն հանձնող անձ:
«Մանվել Գրիգորյանին մեղադրում են յուրացման մեջ: Մենք միջնորդություն ենք ներկայացրել, խնդրել ենք առերես հարցաքննել տուժողներին և վստահությանը հանձնող անձանց: Ըստ էության, հափշտակությունը, որը կատարվել է յուրացման ձևով, պետք է արվեր այն պայմանով, որ հանցավորին մեկը մի բան վստահել է: Բայց գործում չկա տվյալ, թե ով է վստահելի, և չի էլ կարող լինել, և հիմա նախաքննական գաղտնիքով կաշկանդված չենք, չեն ներկայացնում, որովհետև այդպիսի անձինք չկան»,-ասաց նա: