Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ցանկացած զինվորական փորձելու է, նույնանման կերակուրներից բացի, հնարավորության դեպքում ունենալ մայրիկի պատրաստածը կամ այն քաղցրավենիքը, որն ինքը սիրում է, բայց ՊՆ-ն հենց դա չի տալիս իրենց. «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի դեպքերը, երբ զինվորները դիրքեր բարձրանալուց առաջ խանութներից են ինչ-ինչ սնունդ գնում:
Ըստ Հովհաննիսյանի` զինվորականները խանութներից ոչ թե առաջին անհրաժեշտ սնունդն են գնում, այլ տարբեր մի բան` այն, ինչ իրենք են սիրում:
«Զինվորն ուղղակի հոգնում է նույնանման կերակուրից: Փորձեք այս հարցի պատասխանը ստանալ ձեր` ծառայությունն ավարտած ընկերներից: Բոլորս ուզում ենք, այդ նույնանման կերակուրից բացի, այլ բան ուտել: Մենք քանիցս լրագրողական խմբերին ցույց ենք տվել զինվորների սնունդը` խավիարներով, թթուներով, կոնֆետներով…»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե այցերի մասին վերադասը տեղյակ է պահվել, և բնական է, որ այդպես էլ պետք է լիներ, Հովհաննիսյանը պատասխանեց, թե այդպես չէ, եղել են դեպքեր, որ առանց տեղյակ պահելու են գնացել: