|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Փետրվարի 16-ին Մյունխենում տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Մալթայի իր գործընկերոջ՝ Կարմելո Աբելայի հետ:
Հանդիպման օրակարգում էին փոխադարձ բարձաստիճան այցելությունների կազմակերպմանը, միջազգային կառույցներում ակտիվ փոխգործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք ընդգծվեց առևտրատնտեսական և գործարար կապերի աշխուժացման, ինչպես նաև մշակութային համագործակցության խթանման կարևորությունը։
Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ կառավարության զարգացման օրակարգի և դրա շարժիչ ուժը հանդիսացող նորարարության և տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար բարենպաստ միջավայրի ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերին: Այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զրուցակցին ներկայացրեց հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի նախապատրաստական աշխատանքները:
Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանը և Կարմելո Արբելան ստորագրեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Մալթայի արտաքին գործերի նախարարության միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մասին փոխըմբռնման հուշագիրը: