Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Սեպտեմբերի 27-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, առավել թույլ զարգացած երկրների, ցամաքով շրջապատված զարգացող երկրների և զարգացող փոքր կղզի-պետությունների հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեկիտամոելոա Կատոայի հետ:
Կողմերը քննարկել են դեպի ծով ելք չունեցող երկրների` արտաքին աշխարհի հետ կայուն հաղորդակցության ապահովման հետ կապված հարցերը՝ ընդգծելով տարածաշրջանային համագործակցության, բոլոր երկրների ներգրավվածության ապահովման ու տարանցման երկրների մասնակցության ապահովումը դեպի ծով ելք չունեցող երկրների խնդիրների լուծման հարցում:
Որպես կայուն և ներառական զարգացման քաղաքականության խթանմանն ուղղված քայլ զրուցակիցները կարևորել են դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների վերաբերյալ Վիեննայի գործողությունների ծրագրի ու դրա շրջանակներում ընթացող միջկառավարական գործընթացների իրականացումը: Նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանի՝ որպես դեպի ծով ելք չունեցող և երկու հարևանների կողմից փակ սահմանով երկրի համար առանցքային նշանություն ունեն շարժունակությունը և փոխադրումների ապահով իրականացումը: