|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ և Հակաահաբեկչական կոմիտեի գործադիր տնօրեն Միշել Կոնինքսի հետ:
ԱԳՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի միջազգային ջանքերն ու դրանց առավել ընդլայնման ու խորացման անհրաժեշտությանը, անդրադարձել են այս առումով Հայաստանի իրականացրած նեդրմանը: Մտքեր են փոխանակվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1540 բանաձևի, ինչպես նաև միջազգային այլ փաստաթղերի շրջանակներում ընթացող համագործակցության շուրջ:
Նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը հետևողականորեն համագործակցել միջազգային գործընկերների հետ ահաբեկչության, արմատականության, ատելություն սերմանման և այլատյացության դեմ պայքարում` միաժամանակ, խթանելով հանդուրժողականության ու խաղաղ գոյակցության գաղափարները։