|
Փոխարժեքներ
05 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՄԱԿ-ի տեղեկատվական բարեխղճության գլոբալ սկզբունքները կառավարություններից պահանջում են, որ նրանք պաշտպանեն լրագրողներին և վերջ դնեն նրանց դեմ հանցագործությունների անպաժելիությանը, հայտարարել է Գլոբալ հաղորդակցությունների գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մելիսա Ֆլեմինգը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«ՄԱԿ-ի տեղեկատվական բարեխղճության գլոբալ սկզբունքները բոլոր կառավարություններին կոչ են անում վերահաստատել հավատարմությունը մամուլի ազատությանը, պաշտպանել լրագրողներին և վերջ դնել նրանց դեմ հանցագործությունների անպատժելիությանը, հարգել կարծիքի և արտահայտման ազատության իրավունքը, վերջ դնել խմբագրական անկախությունը սահմանափակող պրակտիկային», - ասել է Ֆլեմինգը։
Նա ընդգծել է, որ էական փոփոխությունները հնարավոր են միայն լավ տեղեկացված և ներգրավված հանրության առկայության դեպքում:
«Ահա թե ինչու մենք ցանկանում ենք տեսնել այն խնդիրների բովանդակալից և քննադատական լուսաբանումը, որոնց բախվում ենք, ճշգրիտ և մանրամասն ռեպորտաժներ, որոնք բացատրում են ամենաբարդ մարտահրավերները, ոգեշնչող քննարկումներ նրանց հետ, ովքեր աշխատում են լուծումների ուղղությամբ, հարցազրույցներ, որոնք կարող են ցույց տալ ճիշտ բաներ անող վայրերն ու մարդկանց», - նշել է Ֆլեմինգը:
Նրա խոսքով՝ ԶԼՄ-ներում նման լուսաբանումը կենսականորեն կարևոր հանրային ծառայություն է, որը վերականգնում է վստահությունը և օգնում հաղթահարել առաջընթացի ճանապարհին առկա խոչընդոտները: