կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-03 18:41
Իրավական

Հաշվեքննիչ պալատը խախտումներ է արձանագրել Էներգետիկայի նախարարությունում և Ջրային կոմիտեում

Հաշվեքննիչ պալատը խախտումներ է արձանագրել Էներգետիկայի նախարարությունում և Ջրային կոմիտեում

ՀՀ հաշվեքննիչ պալատը ներկայացրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում և Ջրային կոմիտեում իրականացրած հաշվեքննությունների արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները, որոնք հաստատվել են ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019թ. մարտի 29-ի նիստում:

«ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում իրականացված հաշվեքննության արդյունքում Հաշվեքննիչ պալատի կողմից տրամադրվել է «ոչ լիարժեք եզրահանգում», որի համար հիմք են ծառայել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ ֆինանսատնտեսական գործունեության մեջ հայտնաբերված էական անհամապատասխանություններն ու խեղաթյուրումները, որոնց արդյունքում խեղաթյուրվել են ֆինանսական հաշվետվությունները:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեում իրականացված հաշվեքննության արդյունքում նույնպես տրամադրվել է «ոչ լիարժեք եզրահանգում»։ Արձանագրվել են էական անհամապատասիանություններ և խեղաթյուրումներ, որոնց արդյունքում խեղաթյուրվել են ֆինանսական հաշվետվությունները:

Միաժամանակ, հայտնում ենք, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում իրականացված ստուգման ընթացքում առանձին երկու ուղղություններով առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ նյութերը ստուգման ընթացքում ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց մանրամասները նույնպես ներկայացված են ընթացիկ եզրակացության մեջ:

Ընթացիկ եզրակացությունները ներառում են նաև առաջարկություններ՝ ուղղված ՀՀ կառավարությանը և հաշվեքննվող օբյեկտներին»: