կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-29 11:33
Քաղաքական

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում վարչություններ կմիաձուլվեն ու կվերակազմավորվեն

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում վարչություններ կմիաձուլվեն ու կվերակազմավորվեն

Կառավարության` օգոստոսի 31-ի նիստի օրակարգում ներառված է որոշում` էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչությունը և ներդրումային ծրագրերի և կապիտալ ծախսերի համակարգման վարչությունը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել՝ զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության ու վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության վարչության, իսկ ատոմային  էներգետիկայի վարչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել ատոմային էներգետիկայի բաժնի: 

Որոշման ընդունումը պայմանավորված է էներգետիկայի և բնական պաշարների նախարարության գործառույթների առավել լիարժեք իրականացմամբ և նրա գործունեության արդյունավետության բարձրացմամբ,  որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել աշխատակազմի կառուցվածքում: 

 Ընթացիկ իրավիճակն այն էր, որ դոնոր կազմակերպությունների հետ միջպետական և միջկառավարական պայմանագրերի նախագծերի քննարկման, բանակցման, կնքման նախապատրաստման աշխատանքները և կնքումից հետո համաձայանգրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների համակարգումն իրականացվում է աշխատակազմի ներդրումային ծրագրերի և կապիտալ ծախսերի համակարգման վարչության կողմից: Ծրագրերի ավարտից հետո, իրականացման արդյունավետությունը գնահատելու և զարգացման հետագա ծրագրերի մշակման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ՆԾԿԾՀ վարչության կողմից իրականացվում է ծրագրերի արդյունքների գնահատում և ծրագրերի մշակման փուլում նախանշված արդյունքների հետ համեմատում և վերլուծում, որտեղ անհրաժեշտ է լինում նաև զարգացման վարչության մասնակցությունը: 

Գործառույթների նման բաժանումը` ծրագրերի մշակումը, նախապատրաստումը և իրականացումը տարբեր վարչությունների կողմից իրականացման արդյունքում, հաճախ խնդիրներ է առաջացնում ինչպես ծրագրերի արդյունավետ մշակման, այնպես էլ իրականացման հարցում: Բացի այդ, երկու վարչություններն էլ իրականացնում են ՀՀ պետական բյուջեի և միջնաժամկետ ծախսային ծրագրերի նախագծերի մշակման գործառույթներ` զարգացման վարչությունը նախատեսվող ծրագրերի, իսկ ՆԾԿԾՀ վարչությունն իրակացվող ծրագրերի մասով, ինչը նույնպես անարդյունավետ է:

 Կարգավորման նպատակն է կառուցվածքային փոփոխության արդյունքում բարձրացնել նախարարության աշխատակազմի կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետությունը: