Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը երեկ խորհրդարանում Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանից հետաքրքրվել էր` ինչու է պալատի ուշադրությունից դուրս մնացել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն:
Հիշեցնենք, որ Իսայանը Յոլյանին հիշեցնում էր էներգետիկայի ոլորտում աշխատած վեց ամիսների մասին ու հարցնում` ինչու Հաշվեքննիչ պալատը չի անդրադարձել այդ ժամանակահատվածում ԲԷՑ-ի ստուգումներին:
«Երեկ ես Ազգային ժողովում ներկայացրեցի` կան հաշվեքննության միջազգային ստանդարտներ, կան կոռեկտության ու էթիկայի խնդիրներ և, ընդհանրապես, միջազգային ստարտափերին համահունչ` այն մարդը, որ ինչ-որ մի տեղ աշխատել է, ու, ենթադրենք, որևէ նախարարությունից տեղափոխվել Հաշվեքննիչ պալատ, էթիկայից ելնելով, մի քանի տարի տվյալ նախարարության հաշվեքննությամբ զբաղվելու մասով սահմանափակում ունի»,- ասաց Յոլյանը:
Հետևաբար, ըստ նրա, դրանով է պայմանավորված, որ 2016 –ի գործարքները` ԲԷՑ-ի մասով, պալատը չի ստուգել: Իր ղեկավարած կառույցի փոխարեն, սակայն, ԲԷՑ-ում ստուգումներ է իրականացրել պետական վերահսկողական ծառայությունը:
«Իմ ունեցած տեղեկություններով` այդ ժամանակահատվածի համար լուրջ բաներ չեն եղել: Ոչ վերահսելի ոչ մի բան չի մնացել»,- ամփոփեց Յոլյանը: