Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրապետության մի քանի հիվանդանոցներում պետպատվերի գումարներն ավարտվել են, Առողջապահության նախարարությունն էլ մինչեւ տարեվերջ մտադիր չէ ավելացնել պետպատվերի հատկացումները: Ինչ անել հարցին ի պատասխան՝ նախարարությունը հիշեցնում է օգտվել հերթագրման գործող կարգից: Հերթագրում իրականացնող հարթակն «Արմեդ»-ն է, որ շուրջ 400 հազարից ավելի շահառուներ ունի, որոնք մինչև տարեվերջ բուժօգնությւոն ստանալու համար վաղուց են գրանցվել:
Թե ինչքանով է արդյունավետ գործում պետբյուջեից տարեկան 19 մլն դրամ գումար ստացող «Արմեդ» համակարգը, փորձեցինք հասկանալ՝ ըստ հրապարակված ցուցանիշների ու հրապարակումների: Մասնավորապես, ուսումնասիրելով Առողջապահության նախարարությունում Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացված հաշվեքննության արդյունքները (2021-ի 1-ին եռամսյակի ցուցանիշների վերաբերյալ)՝ տեղեկանում ենք՝ վերոնշյալ ծրագրով բժշկական բաղադրիչի հսկողությունը «գրեթե բացակայում է»: Ի՞նչ է ստացվում. Հաշվեքննիչ պալատը շատ ավելի վաղ էր զգուշացրել, որ պետպատվերի հետ կապված խնդիր է առաջանալու: Մյուս կողմից՝ հայտնի չէ, թե այդ ծրագրով իրականացված բժշկական օգնությունը որքանով էր համահունչ պացիենտների վիճակին ու կարիքներին:
Հարց է առաջանում՝ հնարավոր չէ արդյոք պացինետի բուժումն իրականացվել պոլիկլինիկայում, խնայել այդ միջոցներն ու դրանք ուղղել այլ ծրագրերն, օրինակ՝ վիրավոր զինծառայողների բուժօգնությանը: Նշենք, որ նախկինում էլ էր պատահում, երբ տարվա կեսին հատկապես խոշոր հիվանդանոցներում, որտեղ բժշկական մեծ ծավալի բուժսպասարկում է իրականացվում, պետպատվերի գումարներն ավարտվում էին, սակայն նման դեպքերում հիվանդանոցը շարունակում էր սպասարկել պետպատվերով բուժում ստանալու իրավունք ունեցող հիվանդին, ինչի դիմաց պետությունը հետո էր վճարում ԲԿ-ին: Այսինքն՝ պետությունը պարտք էր կուտակում, ապա այն մարում էր կա՛մ հաջորդ տարի, կա՛մ բյուջեում վերաբաշխումներ անելով:
Այսպիսի պայմանավորվածություն էր ձեռք բերվում մասնավոր հիվանդանոցների և Առողջապահության նախարարության միջև։ Նախարարությունը, սակայն, ինչպես երևում է, համապատասխան քայլեր չի ձեռնարկում, որ ընթացիկ խնդիրները ոչ միայն չկրկնվեն եկող տարիներին, այլ նաև էական ազդեցություն չթողնեն մարդկանց առողջության և կյանքի որակի վրա»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում