|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Անապայում մեկնարկել է Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդների հուշամրցաշարը, որին մասնակցողների թվում են նաեւ Ուկրաինայի, Վրաստանի, Ուզբեկստանի, Բելառուսի, Ֆիլիպինների, Կուբայի, Թաիլանդի, Շվեյցարիայի, Հնդկաստանի ուժեղագույն բռնցքամարտիկները:
Երեկ ռինգ դուրս եկած Հայաստանի 3 ներկայացուցիչներից 2-ը հաղթանակ են տարել եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ: 60 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանն ու 56 կգ քաշային Արթուր Շախպազյանը հաղթել են հնդիկ բռնցքամարտիկներին, իսկ 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանը պարտվել է ղազախ բռնցքամարտիկին:
Այսօր ռինգ դուրս կգան եւ քառորդ եզրափակիչի համար կպայքարեն 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 52 կգ քաշայիններ Արթուր Ղազարյանն ու Ռուսլան Ասլիկյանը եւ 64 կգ քաշային Արարատ Հարությունյանը: