Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ամբողջ աշխարհում հայ աղջիկները տարբեր գեղեցկության մրցույթներում ոչ մեկ անգամ են հաղթող ճանաչվել: Նրանցից մեկն էլ Արաքսի Չեթինյանն է, որը 1925 թ. դարձել է պատմության մեջ առաջին անգամ անցկացվող «Միսս Թուրքիա» մրցույթի հաղթող:
Թեև Թուրքիայում համարում էին, որ առաջին գեղեցկության մրցույթն անցկացվել է 1929 թ., թուրք հասարակությունը ստիպված եղավ փոխել իր դիրքորոշումը 2010 թ., երբ «Hürriyet» թերթում հրապարակվեց Ֆեզ Քյուրջուօղլուի հետազոտությունը:
Նշվում է, որ Թուրքիայում առաջին գեղեցկության մրցույթն անցկացվել է Ստամբուլում 1925 թ., իսկ դրա հաղթողն ու «Միսս Թուրքիա» կոչմանը արժանացողը եղել է հայուհի Արաքսի Չեթինյանը: Գեղեցկուհի հայուհին կարողացավ ոչ միայն դառնալ «Միսս Թուրքիա» Հայոց ցեղասպանությունից 10 տարի անց, այլև կոտրել այն կարծրատիպերը, որ կանայք Թուրքիայում իրավունք չունեն ցուցադրելու իրենց հասարակական վայրերում:
«Այդ ժամանակներում բավական տարածված էր օսմանիզմի գաղափարախոսությունը, ըստ որի` մարդու ազգային պատկանելությունը որոշվում է Օսմանյան կայսրությանն իր հավատարմությամբ, իսկ կրոնական և էթնիկական պատկանելությունը երկրորդ պլան էին մղվում: Արաքսի Չեթինյանին թույլատրել էին մրցույթին մասնակցել և նույնիսկ հաղթել միայն այն պատճառով, որ նա օսմանահպատակ էր և, համապատասխանաբար, օսմանիզմի գաղափարախոսության կրող», - գրում էր Քյուրջյուօղլուն:
Քանի որ երկար տարիներ Թուրքիայում գաղտնի էինր պահվում առաջին «Միսս Թուրքիա»-ի մասին տեղեկությունները, այդ իսկ պատճառով քիչ բան է հայտնի Չեթինյանի մասին: Բացի այդ` Չեթինյանը մասնակցել է նաև «Միսս Թուրքիա» (Türkiye Güzeli) մրցույթին 1929 թ. , որտեղ զբաղեցրել է երրորդ տեղը. հաղորդում է rusarminfo.ru կայքը: