|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ՀՀ կառավարության որոշմամբ` Արաքս գետի ձախակողմյան ափի երկայնքով գետավազի արդյունահանումը թույլատրվում է հանքային իրավունք ունեցող այն կազմակերպություններին, որոնք կապահովեն ափապաշտպան ինժեներական կառույցների պահպանումը, վերականգնումը եւ նորերի կառուցումը` բացառելով գետի հունի խախտումը:
Հիշյալ որոշման հետ կապված` բնապահպան Կարինե Դանիելյանը «Երկիր»-ին հայտնեց, որ բնապահպանական հարցերը օրակարգում այնքան շատ են, որ ուղղակի չեն հասցնում շուտ բարձրաձայնել. «Արաքսի պաշտպանիչ շերտերի հենց կողքերին, այո', ավազային մեծ հանքեր: Մենք մի անգամ այդ հարցը բարձրացրինք, բայց պատասխան այդպես էլ չստացանք»:
Կ. Դանիելյանը նշեց նաեւ, որ այս հարցի կապակցությամբ տարիներ առաջ նույնիսկ Թուրքիան էր նոտա է հղել Հայաստանին:
«Մեր իշխանությունները չեն հասկանում, որ դրանով վտանգը կավելանա, Արաքսի հունը կփոխենք, ջուրը կբերենք մեր կողմ եւ լրացուցիչ տարածք կազատենք Թուրքիայի համար»,- նշեց բնապահպանը` հավելելով, որ չի հասկանում, թե ինչո՞ւ է իրենց` գործունեությունն այդքան անարդյունավետ. «Կարծում եմ` մենք` բնապահպաններս, դուրս ենք գալիս մեծ փողերի դեմ»: