|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
2018–ի ապրիլին ՄԱԿ–ը զեկույց է հրապարակել, ըստ որի, Մերձավոր Արեւելքի հիդրոռեսուրսների շուրջ գուցե լուրջ գործընթացներ լինեն: Ըստ այդմ, առաջիկայում հնարավոր է լուրջ խնդիրներ առաջանան Արաքս գետի ջրերի շուրջ, գրում է «Փաստ» թերթը:
Զեկույցում խոսվում է այն մասին, որ Արաքսի ավազանի ջրերի շուրջ Հայաստանը եւ Թուրքիան կարող են գլոբալ բախումներ ունենալ, քանի որ ջրային ռեսուրսների կտրուկ նվազման հարցեր են առաջանում: Հետաքրքիրն այն է, որ այս տեղեկատվությունը համընկել է 2018–ին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների հետ, եւ «հեղափոխության» թոհուբոհում ուղղակի դուրս է մնացել տեղեկատվական հարթակներից:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ո՛չ նախկին, ո՛չ էլ ներկա իշխանություններն առանձնապես ուշադրություն չեն դարձրել այս փաստին՝ ուղղակի «ավելորդ գլխացավանքից» խուսափելու համար»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: