Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սեպտեմբերի 26-ին 76 տարեկան հասակում անսպասելի կյանքից հեռացավ երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ Ազգային ժողովի պատվավոր մեդալակիր, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Երաժշտության պատմության ամբիոնի վարիչ Արաքսի Արծրունու Սարյանը:
Արաքսի Սարյանը հայ երաժշտագիտության մեծերից էր ու մանկավարժական գործի նվիրյալ: Երաժշտագետ, ով իր կյանքի և ստեղծագործական ուղիով մարմնավորեց Մարտիրոս Սարյանի պատգամներից մեկը. «Չկորցնել իր բովանդակությունը, չկորցնել իր ժողովրդի հատկանիշները, հողի համը, իր լեզուն»:
Այս ամենից զատ, Արաքսի Սարյանը մարդ էր, որ գործեց ինքնանվիրումի պայծառ լուսարձակումով, մարդկային որակների շռայլ բաշխումով, իր աշակերտներին ու ընկերներին ջերմորեն սիրելով։ Մարդ էր, որ թողնում է շատ, բայցև տանում է շատ՝ մասնագիտական բարձրագույն որակ, մարդկային բացառիկ նկարագիր, Սարյան մեծ ընտանիքի շենշող շքեղություն։ Ինքն աներկբա կհղեր հավերժական մաղթանքը. «Յիշատակն արդարոց օրհնեալ եղիցի»:
Արաքսի Սարյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին` ժամը 18:30-ից, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ Սարգիս եկեղեցում: Վերջին հրաժեշտը` սեպտեմբերի 29-ին` ժամը 11:00-13:00-ն, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում: