Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի ամանորյա հարցերին պատասխանել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:
- 2016-ի զավեշտը:
- Չեմ կարող մտաբերել, գուցե եղել է:
- Զարմանքը:
- Մեր լրատվության «անաչառությունից» ես զարմանում եմ:
-Նվաճումը:
- Փորձությունների հաղթահարումը, որովհետև 2016 թվականը մեզ համար մի շարք փորձությունների դաշտ էր, մի շարք փորձանքներ բերեց` ապրիլյան պատերազմը, հետո «Սասնա ծռերի» հետ կապված դեպքերը, որի ժամանակ զոհեր տվեցինք: Լուրջ մարտահրավերներ կային, համենայն դեպս, սրա հետ է կապված:
- Ձախողումը:
- Ձախողումը համարում եմ համընդհանուր, որ մենք չենք կարողանում արժանավայել այն կյանքը ստեղծել ՀՀ քաղաքացիների համար, որին մենք արժանի ենք:
- Ցնցումը:
- Ապրիլը և այն դեպքերը, որ տեղի ունեցան այդ ժամանակահատվածում:
- 2016-ին ո՞վ «կապիկություն» արեց:
- Իրենք լավ էլ գիտեն…
- Ով «կաքլորանա» 2017-ին:
- Ահագին ունենք: Պիտի կարողանան. 2017- ին լուրջ փորձություններ են լինելու, պիտի կարողանան 2017-ը բարով-խերով վայելել, որ հետո կարողանան գալ այստեղ /Ազգային ժողով-խմբ./: Մի շարք կուսակցություններ պիտի փորձեն արդյունք ապահովել ընտրություններին, որ կարողանան այստեղ «աքլորանալ»:
-Ամենաբարետես կին քաղաքական գործիչը :
- Բոլորը նշում են, ո՞նց կարող եմ ես չնշել` մեր արդարադատության նախարարը` Արփինե Հովհաննիսյանը (ժպտում է):
- Երեք բառով բնութագրեք 2016-ը:
- Ծանր, լուրջ մարտահրավերներով և պայքարով:
-2017-ի միակ հույսը:
- Հույսը միակ չի լինում, հույսը միշտ էլ լինում է:
- Ամենահիշարժան տոնակատարությունը:
- Ինձ համար` երեխաներիս ծնունդը, որպես պետական տոնակատարություն` Անկախության օրը, Բանակի օրը: Եվ մի զավեշտալի պատմություն, առաջին անգամ հիմա եմ պատմում: Գնում եմ Վրաստան: Իջևանում կանգնեցի, ասացի` ինձ մի հատ կաղամբ տվեք: Չանաչեցին ինձ և հարցեցին, թե ո՞նց է երկրի վիճակը: Ես էլ ասում եմ` լավ է: Հետո, որ կաղամբը գնեցի, ասացին` փաստորեն, լավ չի ու բավականին վատ է, որ կաղամբ եք գնում: (Ծիծաղում է):
- Ամանորյա լուսավորությամբ զարդարված քաղաքի ո՞ր փողոցն եք սիրում:
- Ամբողջ քաղաքը սիրում եմ, բայց Մալաթիան էլ է շատ սիրուն զարդարված: Քաղաքը չի կարելի չսիրել:
- Տոնածառ զարդարած կա՞ք:
- Իհարկե, այս տարի էլ զարդարել եմ:
- Ձեր երազանքների Ձյունանուշը:
- Այ քեզ պատմություն: Իհարկե` իմ կինը:
- Տոնածառի ու կնոջ միջև ընդհանրություն տեսնո՞ւմ եք:
- Ընդհանրությունն այն է, որ նրանց զարդարում ես` տոնածառը` տարվա մեջ մեկ անգամ, կնոջը` ամեն օր:
- Ամանորյա ձեր երգը:
- Տոնածառի մասին երգ է, հայկական կատարում, հիմա չեմ հիշում:
-Որտե՞ղ կարող եք հանգստանալ կամ նշել Նոր տարին 10 հազար դրամով:
- Մեր տանը: