|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները 2020 Saint Louis Rapid & Blitz առցանց մրցաշարում:
Առցանց մրցաշարում կայացան բլից շախմատի առաջին շրջանի պարտիաները: 9 տուրի ընթացքում Արոնյանը հաղթեց Ալիռեզա Ֆիրուջային, ոչ-ոքի գրանցեց Լենիեր Դոմինգեսի, Ուեսլի Սոյի, Պենտալա Հարիկրիշնայի, Յան Նեպոմնյաշչու և Ալեքսանդր Գրիշչուկի դեմ խաղերում և զիջեց Մագնուս Կարլսենին, Ջեֆրի Սյոնին և Հիկարու Նակամուրային։
Հաջորդիվ գրոսմայստերները կանցկացնեն 9 պարտիա ևս:
Այժմ Արոնյանը 27 հնարավորից վաստակել է 12,5 միավոր և 6-րդն է: Նույնքան միավոր ունի նաև Պենտալա Հարիկրիշնան:
Արոնյանի հետ մրցաշարին մասնակցում են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Ալեքսանդր Գրիշչուկը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսն, Ջեֆրին Սյոն, Ալիռեզա Ֆիրուջան և Պենտալա Հարիկրիշնան։
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար ԱՄՆ դոլար է: Հաղթողը կստանա 50 հազար ԱՄՆ դոլար: