Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ն այսօր բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքվեց` նախարարությունն արտադրական թափոններն ազատորեն գետերը նետելու հարցում կոնկրետ քաղաքականություն չի՞ պատրաստվում մշակել:
Հիշեցնենք, որ նոր իշխանություններմ ընդդիմություն եղած ժամանակ նախկիններին անընդհատ մեղադրում էին, թե, օրինակ, Դեբեդ գետն աղտոտվում է, իսկ կառավարությունը «դրա դեմ առնելու» կամք չունի:
Գրիգորյանը մեր հարցին դրական պատասխան տվեց ու ասաց, որ այս պահին նախարարության քաղաքականությունը մշակվում է «փոխհատուցումից կանխարգելում» տրամաբանությամբ: «Գործարանները թույլտվություն են ստանում որոշակի ծավալով աղտոտումներ իրականացնել, դրա դիմաց համապատասխան վճարում են անում, բայց մենք կարծում ենք, որ փոխհատուցման այդ համակարգը փոփոխության կարիք ունի: Այժմ մտածում ենք կանխարգելման համակարգին անցնելու մասին: Ի՞նչ է այն ենթադրում` յուրաքանչյուր աղտոտում ու արտանետում չի կարող լինել ավելին, քան արդեն ջրային մարմնում առկա կարգավիճակն է: Սա նշանակում է, որ եթե ջրային մարմինը կարգավիճակ` ունի` գերազանց կամ միջին, կամ, օրինակ, թթվածնի կենսաբանական պահանջը ջրում բարձր կամ ցածր է, ապա արտանետումը չպետք է ավելի վատթարացնի ջրային մարմնի վիճակը»,- բացատրեց նախարարը:
Ճշգրտող հարցին` այսինքն արտանետումներից հրաժարման քաղաքականությո՞ւն է մշակվում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Արտանետում, այսպես, թե այնպես, պետք է լինի, այն ինչ-որ տեղ պետք է նետվի, բայց մաքրվելուց հետո միայն: Սա է ամբողջ հարցը: Օրինակ` ԱՄՆ-ում հանքարդյունաբերության կարգավորումներն այնպիսին են, որ կարգավորիչ կամ քաղաքականություն իրականացնող մարմինը չի խառնվում տեխնոլոգիաների հարցերին` հետաքրքրվելով` պասի՞վ, թե՞ ակտիվ, լա՞վ, թե՞ վատ մաքրում եք անում: Ջուրը, որ դուրս է գալիս այդ գործարանհերից, պետք է խմելու ջրի ստանդարտներին համապատասխանի: Դա է կանխարգելման քաղաքականությունը»: