Փոխարժեքներ
06 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.24 |
EUR | ⚊ | € 421.9 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.68 |
GEL | ⚊ | ₾ 141.99 |
Մեր կուսակցության մոտեցումների համաձայն՝ Սփյուռքի ընտրական մարմնի ստեղծումը չպետք է հակասի Հայաստանի շահերին եւ պետք է հաշվի առնի դրա գոյությունը: «ԱրմԻնֆո» գործակալությանն այդպիսի կարծիք է հայտնել ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը` մեկնաբանելով Սփյուռքի ընտրական մարմնի ստեղծման վերաբերյալ Հարութ Սասունյանի առաջարկությունը:
«Սասունյանը նույնպես ՀՅԴ անդամ է, եւ նրա կարծիքը ԱՄՆ-ում Սփյուռքի կազմակերպման հարցերի քննարկմանը նվիրված գիտաժողովի բոլոր մասնակիցների կարծիքի արտահայտումն էր: Իսկ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի արտահայտած տեսակետը հենց այդ նպատակներն է հետապնդում, քանի որ մենք անթույլատրելի ենք համարում բոլոր այն քայլերը, որոնք բաժանիչ գծեր կստեղծեն Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ»,- նշել է նա:
Քաղաքական գործչի կարծիքով՝ բոլոր այդ քայլերը պետք է ձեռնարկվեն բացառապես համատեղ ջանքերով, այդ թվում` Հայաստանի երկպալատ խորհրդարանի ստեղծումը, ինչը ենթադրում է ընտրությունների անցկացում նաեւ Սփյուռքում:
«Այդպիսով՝ մակերեւույթին մնացող գլխավոր հարցն այն է, թե ինչպես կանցկացվեն ընտրությունները Սփյուռքում, քանի որ Սփյուռքը ներհամայնքային ընտրությունների անցկացման փորձ չունի: Ամեն դեպքում, այդ գաղափարների իրագործումը հնարավոր է միայն Հայաստանի եւ Սփյուռքի լիակատար համախոհության պայմանով, հակառակ դեպքում դա, պարզապես, անհնար կլինի»,- ասել է Մանոյանը: