կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-17 19:14
Քաղաքական

Արյուն չպետք է թափվի. բանակը չպետք է մասնակցի քաղաքական զարգացումներին. Անդրանիկ Քոչարյան

Արյուն չպետք է թափվի. բանակը չպետք է մասնակցի քաղաքական զարգացումներին. Անդրանիկ Քոչարյան

Տպավորություն է, որ հրադադարից հետո մենք ռազմական գործողությունները տեղափոխել ենք Հայաստանի տարածք, երբ որ մենք իրոք հսկայական անելիքներ ունենք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Ես չեմ ուզում այստեղ քննարկենք Փաշինյանի հրաժարականի հարցը, բայց մենք կունենանք ժամանակ քննարկելու այն ճանապարհային քարտեզը, որով պետք է հասնենք ներդաշնակման: Այս բարոյալքման պրոցեսի տակից միասին ենք դուրս գալու: Եկեք արձանագրենք, որ ԶՈՒ-ն ստացել է այնպիսի հարված, որ մեր առջեւ ծագել է առաջնահերթ խնդիր՝ փրկել զինված ուժերի փշրանքները, որովհետեւ առանց դրա մյուս մարտահրավերները, որոնք չգիտեմ, երբ է լինելու, իսկապես դրանց պատրաստ լինենք:

ՊԲ-ում տեխնիկական հնարավորություններ մնացել են, որոնք նույնպես փրկելու եւ դրա հենքի վրա մեր ԶՈՒ-ն նորովի, արագ ու ճիշտ կառուցելու խնդիր ունենք: Սա բոլորիս խնդիրն է դրա համար պետք է պատերազմը դադարեցնել Հայաստանի տարածքում»,-ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց, որ 1990-ականների սկզբին էլ չենք ունեցել ազատագրված տարածքներ, չենք ունեցել Ղարաբաղի կեսը, բայց ունեցել ենք վազգեն Սարգսյան ու քաղաքական հանդուրժողականության մթնոլորտ ինչ-որ պահի:

«Այդ բանակը ֆիդայական ջոկատներից վեր է ածվել կանոնավոր բանակի: Եկեք այս փշրանքները չդարձնենք ֆիդայական ջոկատներ: Ֆիդայական ջոկատները դատապարտված են պարտության: Դու չես կարող ժամանակակից պատերազմների տրամաբանությունը չընկալելով ունենալ այն բանակը, որը պետք է դիմակայեր գոնե եւս 40 օր, մեր պահեստները պետք է լինեին այլ բովանդակության, այլ հզորության: Բոլորն ասում են մոբ: Ինչո՞ւ Օմարը լավ պահվեց, այդ նույն աշխարհազորով, որովհետեւ կար հրամանատար իր գլխին:

Մեր եւ ՀՕՊ-ի միջոցները, եւ հրետանային միջոցները, բոլորը խոցված էին առաջին մի քանի օրվա ընթացքում: Ուրեմն ինչպիսի լավ հետախուզություն են ունեցել, ինչպես են տեղերն իմացել՝ սկսած ՊԲ հրամանատարի նստավայրից»,-հայտարարեց Քոչարյանը:

Նա առաջարկեց «տրամաբանական ժամանակահատվածում» ունենալ քաղաքական լուծումների ճանապարհային քարտեզ, սկսվեն քաղաքական կոնսուլտացիաներ:

Անդրադառնալով նոյեմբերի 9-ի գիշերը տեղի ունեցած անկարգություններին, նա ասաց. «Իմ տպավորությունն էր, որ այդ խումբն ուներ հանձնարարական՝ գտնել առաջին դեմքերին ու սխանել: Երբ գնացի Արարատ Միրզոյանին տեսալ, անվտանգության տղաներն ասում էին՝ պարոն Քոչարյան, Արարատն ընկած է, մենք իրենց ասում ենք՝ ինքը մահացած է, էլ մի խփեք, իրենք շարունակում են խփել: Դա նման էր Վահե Ավետյանի սպանությանը: Հոկտեմբերի 27-ն էլ է այդպես եղել:

Եկեք ֆորս մաժորներից փախչենք, թողնենք, որ պետական ինստիտուտները ուշքի գան: Բոլորս անելիք ունենք: Բոլորս պետք է նստենք ու քաղաքական ճանապարհային քարտեզը գծենք: Բայց մինչ այդ մեր անվտանգային համակարգը պետք է բերենք պատշաճ մակարդակի:

Արյուն չպետք է թափվի, բանակը չպետք է մասնակցի քաղաքական զարգացումներին, բանակ էլ, որպես էդպիսին չկա: Մեծ քանակությամբ զենք թափանցելու է Հայաստան, պետք է ուժային կառույցները կարողանան լիկվիդացնել: Ռազմականն ոստիկանությունը մեծ ծավալի աշխատանք է տանում բլոկ պոստերին, բայց ծավալ այնքան շատ է, որ դրանք թափանցելու են: Նույնիսկ մեր հնարավորությունները կարող են բավարար չլինել, որ չեզոքացնենք: Ապօրինի զենքը կրակելու է, իսկ ապօրինի զենքի հեռվից հրաման տվողներ  չկասկածեք, կան: Էդ ախպերությունը Հայաստանի սահմանից դուրս է: Երբ որ արդեն քաղաքական պահանջներով միտինգներ սկսվեցին, ո՞ւր կորան, էդ խմբավորումները չկան: Պատերազմը պարտվել ենք, բայց պետք է պատերազմը Երեւանից դուրս բերենք»,-ասաց նա: