կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-28 11:12
Տարածաշրջան

Ադրբեջանցի իրավապաշտպանը հայտարարել է զինվորականների կտտանքների մասին

Ադրբեջանցի իրավապաշտպանը հայտարարել է զինվորականների կտտանքների մասին

Ադրբեջանի քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի համակարգող Օքթայ Գյուլալիևը հրապարակել է Տերտերի զինվորական դատարանի 2019 թվականի հունվարի 31-ի (098)-7/2019 դատավճիռը. հայտնում է  contact.az-ը:

Նշվում է, որ այդ  գործը վկայում է մի քանի զինվորականների կտտանքների ենթարկելու և սպանության մասին, որոնք մեղադրվել են հայերի հետ համագործակցության մեջ։ Նշված անձինք ձերբակալվել են 2017 թվականի մայիսին ու շուտով մահացել՝ ձերբակալության մեջ գտնվելով։ Ուշագրավ է, որ 8 մահացածներից 4-ը հետո արդարացվել են, իսկ նրանց կտտանքների ենթարկողները՝ ձերբակալվել, բայց ոչ`  բանտարկյալների սպանության համար։

Այդ  հրապարակման հետ կապված՝ պաշտպանության նախարարություն և գլխավոր դատախազություն ուղարկված հարցումները մնացել են անպատասխան:

Հիշեցնենք, որ 2017-ի մայիսի 7-ին երկրի գլխավոր դատախազությունը, պետանվտանգության ծառայությունը, պաշտպանության նախարարությունը և ՆԳՆ-ն հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ Տերտերի շրջանում իբր «հայերի համար աշխատող» զինվորականների և քաղաքացիական անձանց խմբի բացահայտման մասին։