ԱՄՆ Նյու Ջերսի նահանգից ամուսնական մի զույգի երեխաներին կտտանքների ենթարկելու մեղադրանք է առաջադրվել. հաղորդում է Lifenews-ը:
Տղամարդն ու կինը` երկուսն էլ 37 տարեկան, 2005-2010թթ. որդեգրել են 4 երեխա, որոնցից մեկը մահացել է 2008 թվականին: Այդ ժամանակ ամուսիններին մեղադրանք չէր առաջադրվել, սակայն չի բացառվում, որ նոր գործում ներառվի նաև երեխայի մահվան փաստը:
Բանն այն է, որ ծնողները սովի են մատնել որդեգրած երեխաներին, անգամ ջուր չեն տվել խմելու, իսկ երբ երեխաները նրանց չեն ենթարկվել, ստիպել են կծու հյութ ըմպել:
Եթե նրանք մեղավոր ճանաչվեն, 10 տարով կազատազրկվեն: