կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-10 13:49
Իրավական

Շատ վատ է. իրավապաշտպանը` նոր իրավանորմի մասին

Շատ վատ է. իրավապաշտպանը` նոր իրավանորմի մասին

Yerkir.am-ն օրեր առաջ անդրադարձել էր Վարչական դատավարության նոր օրենսգրքի 154-րդ հոդվածին, որի համաձայն` վարչական գործերով վճռաբեկ դատարան կարող են դիմել միայն փաստաբանները:

 

«Դա շատ վատ է»,- ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը Yerkir.am-ի հետ զրույցում: Նա նշեց, որ պետք է հասնել այն բանին, որ Սահմանադրական դատարանն այդ դրույթը հակասահմանադրական ճանաչի:

 

«Ես Եվրոպական դատարան կարողանում եմ դիմում գրել, և ԵԴ-ն առանց իմ փաստաբանի արտոնագրի ընդունում է իմ ներկայացուցչությունը: Նույնն էլ Սահմանադրական դատարանին է վերաբերում: Ես չեմ հասկանում` ինչո՞ւ պիտի մյուս դատարանները չընդունեն»,- ասաց Ա. Սաքունցը:

 

Նա նշեց նաև, որ ներկայումս հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքում նախատեսվում են փոփոխություններ, և իրենք փորձելու են անել ամեն ինչ, որպեսզի քաղաքացիական և մյուս գործերով նույնպես փաստաբան լինել-չլինելու հանգամանքը չխանգարի, որպեսզի իրավապաշտպան կազմակերպության աշխատակիցը չկարողանա դատական ներկայացուցիչ լինել