Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գրավատների և արտարժույթի փոխանակման կետերի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Ազգային ժողովի շենքի մոտ և ցանկանում են հանդիպել վարչապետի հետ: ԱԺ-ում դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` այդ մասին հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Պատգամավորը ցանկություն հայտնեց իմանալ` ժամը 16:00-ի ընդմիջման ժամանակ վարչապետը կհանդիպի՞ նրանց հետ:
Նիկոլ Փաշինյանն հարցադրմանն ի պատասխան նշեց. «Ես չեմ կարծում, թե քաղաքացիների հետ շփվելու առումով միջնորդության կարիք ունեմ: Շնորհակալ եմ, որ տեղեկացնում եք, սակայն քաղաքացիները սխալ հասցեով են դիմել, եթե ինձ հանդիպելու համար Ձեզ են դիմել: Չնայած վատ չեմ զգում: Ես չգիտեմ: Ես կհանձնարարեմ, իմ օգնականը կմոտենա ու կլսի նրանց: Եթե անհրաժեշտություն լինի, ես էլ կմոտենամ»:
Հիշեցենենք,որ տարադրամի փոխանակման կետերի և գրավատների աշխատակիցները նախ բողոքի ակցիա էին իրականացրել կԿառավարության շենքի առջև: Նրանք պահանջում են վերախմբագրել «Պետական տուրքի մասին» օրենքում սպասվող փոփոխությունները, նաև` հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ըստ առաջարկվող օրենքի նախագծի՝ 60 անգամ ավելացվելու է վերոհիշյալ ոլորտների պետական տուրքը, հետևաբար` գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 միլիոն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 միլիոն դրամ պետական տուրք: