Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Թուրքիայի Մուղլա քաղաքում սկսվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մահափորձի գործող դատավարությունը: Մեղադրյալի աթոռին 44 ամբաստանյալ է. հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Ըստ գործի` 2016-ի հուլիսին, երբ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձ արվեց, ապստամբ զինվորականները ներխուժեցին Մարմարիս քաղաքի հյուրանոցներից մեկը, որտեղ հանգստանում էր Էրդողանը: Հարձակումը տեղ ունեցավ 5 րոպե անց այն բանից հետո, երբ Էրդողանը լքել էր հյուրանոցը: Հարձակման ժամանակ 2 ոստիկան էր սպանվել:
Գործով մեղադրանք է առաջադրված ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի 47 կողմնակցի, որոնցից 3-ը հետախուզման մեջ են: Մեղադրյալների ցուցակում առաջինը Գյուլենն է. նա ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում:
Գործակալությունը հայտնում է, որ դատարանում և շրջակայքում անվտանգության արտառոց միջոցառումներ են իրականացվել: Դատախազությունը պահանջում է ամբաստանյալներից յուրաքանչյուրին ամենաքիչը 6 ժամկետով ցմահ դատապարտել` նախագահի դեմ մահափորձի, սահմանադրական կարգը տապալելու փորձի, օրենսդիր մարմնի, կառավարության նկատմամբ հանցագործության, ահաբեկչական կազմակերպության աջակցելու, պաշտոնատար անձի կանխամտածված սպանելու համար: