Ստորագրելով հռչակագիր Գոլանի բարձունքների վերաբերյալ` դրանք ճանաչելով Իսրայելի ինքնիշխանության ներքո, Թրամփը ցույց տվեց, որ միջազգային իրավունք այլևս գոյություն չունի, հայտարարել է Սիրիայի ինֆորմացիայի նախարար Իմադ Սարան: Հաղորդում է РИА Новости-ն:
«Թրամփը իր այդ քայլով ցույց տվեց, որ միջազգային լեգիտիմություն այլևս գոյություն չունի` դրանով իսկ հուղարկավորելով միջազգային իրավունքը»,- ասել է նա:
Նախարարի խոսքով` տեղական և Սիրիայի բարեկամ երկրների ԶԼՄ-ները պետք է իրենց ուշադրությունը սևեռեն Գոլանի բարձունքները արաբական և սիրիական ճանաչելու ուղղությամբ:
«Թրամփի անհեռանկար քայլը նպատակ ուներ աջակցել Նիթանյահուին ընտրությունների ժամանակ»,-ասել է նա` հավելելով, որ Սիրիան երբեք չի հրաժարվիիր իրավունքից` վերադարձնել այդ տարածքները: