|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր Ադրբեջանից ստացված 15 բողոքի հիման վրա որոշումներ է կայացրել, ըստ որոնց՝ Ադրբեջանը 13 քաղաքական և հասարակական ակտիվիստի պարտավորվում է տարբեր գործերով 5-11 հազար եվրո փոխհատուցում վճարել. հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Բողոքները վերաբերել են ակտիվիստների խոսքի ազատության, կտտանքների բացառման, արդար դատաքննության և այլ իրավունքների ոտնահարումներին, ինչպես նաև 2006-2015թթ. խաղաղ հավաքներին մասնակցելու համար նշանակված վարչական տույժերին ու կալանքներին: