|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Օսման Բայդեմիրը շահել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Թուրքիայի դեմ դատական գործը, որի համաձայն` նրա խոսքի իրավունքը ոտնահարելու համար Թուրքիան պետք է 2975 եվրո փոխհատուցում վճարի:
Ըստ T24-ի` 2006 թվականին Քուրդիստանի բանվորական կուսակցության 14 զինյալների մահվան առնչությամբ Բայդեմիրը քննադատական ելույթ էր ունեցել, որը թուրքական իշխանությունները որակել էին «ահաբեկչամետ քարոզչություն» և երկու ամսվա ազատազրկման դատապարտել պատգամավորին: Տուգանքը վճարելուց հետո նա ազատ էր արձակվել: