Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արտախորհրդարանական տասը ուժ միավորվել են «Նոր Սահմանադրություն» նախաձեռնության շուրջ, հուշագիր են ստորագրել ու պատրաստվում են նոր Սահամանդրություն գրել, որը կարտահայտի հասարակության բոլոր շերտերի տրամադրություններն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին վերոնշյալ խմբի մեջ ներառված երեկ կուսակցության ներկայացուցիչները` «Ազգային առաջընթաց» կուսակցության նախագահ Լուսինե Հարոյանը, «Հայ կառուցողական կուսակցություն» նախագահ Անդրիաս Ղուկասյանն ու «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցության նախագահ Գևորգ Հովսեփյանը:
Հովսեփյանն իր խոսքում ասաց, թե սահմանադրությունը քաղաքական կուսակցությունների գործ չէ, այլ պատկանում է ազգին և գրվում է արժեհամակարգի հիման վրա: Նշեց, թե Սահմանադրությունը մեկ կամ երկու կուսակցության մենաշնորհը չէ, սահմանադրական գործընթացը շարունակական գործընթաց է, և ազգը պետք է տեր լինի իր ամեն արժեքին:
«Սահմանադրություն բառը հենց հուշում է, որ ազգը սահմանում է իր օրենքները, իղձերը, պետք է հասկանա՝ որտեղից է գալիս և ինչ է ուզում: Սահմանադրությունն այնքան էլ դեկլարատիվ չէ»,- ասաց նա :
Լուսինե Հարոյանն էլ նշեց, որ առաջին դեպքն է, երբ հարթակ է ստեղծվում համաժողովրդական կոնսոլիդացման համար, և նախաձեռնությունը բաց է բոլորի համար: Հստակեցրեց, որ այնպես չպետք է լինի, որ կուսակցությունները գրեն Սահմանադրություննու վերջ: Տասը կուսակցությունները, նկատեց նա, կհամակարգեն այդ առաջարկները, այս պարագայում կունենանք ժողովրդավարական Սահմանադրություն:
Ասուլիսի մյուս բանախոս Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ մի քանի գործոն կա, որ պատճառն են այս նախաձեռնության: Նախ` մայր օրենքը չի ունեցել այն հանրային աջակցությունը, որը պետք է Սահմանադրությունը՝ որպես գործոն, ունենա, բացի այդ` թերություններ կան այսօրվա Սահմանադրության մեջ
«Նախկինում եթե հանրապետականները հայտարարում էին, որ իշխանությունն անցնում է Մելիք Ադամյանի փողոցով, ապա այսօրվա իշխող կուսակցությունը թեև նման բան չի հայտարարում, սակայն, ըստ էության, տրամաբանությունը նույնն է: Սահմանադրական բարեփոխման առաջարկը նաև տրամաբանական է այն քաղաքական ընթացքի տեսանկյունից, որ երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, ինչը պետք է բերի սահմանադրական կարգի փոփոխության, եթե դա տեղի չի ունենում, ուրեմն ստացվում է, որ տեղի է ունեցել իշխանափոխություն»,- ասաց նա: