|
Փոխարժեքներ
28 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
«Ա'յ Վազգեն Մանուկյան, դե արի ու մի ասա, ասում էիր գնացքից թռնելու ժամանակն ա, թռանք` տեսանք, թե ուր ընկանք` ընկանք թրիքի մեջ»,- Ազատության հրապարակում այսօր կայացած հանրահավաքի ժամանակ ասաց երգահան Ռուբեն Հախվերդյանը:
Նա նշեց, որ բոլորը Րաֆֆի Հովհհաննիսյանի հետ են, ասաց, որ ժողովուրդը ամեն ինչ գիտի` թե ովքեր են ընտրախախտումներն արել եւ այլն: «Հիմա թե ինչ պետք է անել` չգիտեմ, բայց մի բան պետք է անել»,- հայտարարեց Ռուբեն Հախվերդյանը: