|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ավշարի միջնակարգ դպրոցում արդեն հինգերորդ օրն է գործադուլ է, աշակերտները դասի չեն հաճախում։ Ուսուցչական կոլեկտիվը չի ցանկանում աշխատել նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հետ, քանի որ վերջինիս հորդորով հրաժարական է տվել դպրոցի երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող ուսմասվարը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դպրոցի մանկավարժները պնդում են, որ նոր ուսմասվարը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հարազատն է:
Նշենք, որ Ավշարի դպրոցի տնօրենն այսօր ոստիկանների ուղեկցությամբ է մտել դպրոց:
Ավշարի միջնակարգ դպրոցում մարտի 12-ից աշակերտները դասադուլ էին սկսել, ծնողների հետ միասին պահանջում են դպրոցի նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։