կարևոր
214 դիտում, 2 ժամ առաջ - 2025-01-20 18:00
Հասարակություն

«Վանեցոնց հարսանիք»․ միջոցառում Արարատի մարզի մի միջնակարգ դպրոցում

2017թ ապրիլի 21-ին՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի Սարգիս Հովհաննիսյանի անվան հիմնական դպրոցի ուսուցչուհի Ռուզան Հարությունյանը բեմադրել է «Վանեցոնց հարսանիք» միջոցառումը։

Միջոցառմանը դպրոցի սաները ելույթ էին ունենում Վանի բարբառով, ներկայացնում բազմաթիվ զրույցներ, ժողովրդական ասույթներ՝ օրհնանքներ, անեծքներ, հարսանեկան և «մալուլոյ տաղեր»։

Աշակերտները մեծ ոգևորությամբ էին յուրացրել Վանի բարբառը և հաջողությամբ մարմնավորել  բեմադրության կերպարները։ Ծնողների և աշակերտների ջանքերով ստեղծվել էր փոքրիկ թանգարան, որտեղ ցուցադրված էին Արևմտյան Հայաստանից բերված իրեր։

Միջոցառումը ստեղծել էր ջերմ մթնոլորտ՝ ներկաներին հնարավորոթյուն տալով  մտովի ճամփորդել պատմական հայրենիքի հացաբույր շեները, զգալ քաղցրաշուրթ նախնիների ներկայությունը, մտորել այն հարցի շուրջ, թե ինչ ունեինք, և ինչի տեր ենք հիմա։

Մանրամասները՝ տեսանյութում․