|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Արդեն 3-րդ շաբաթն է, ինչ Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցում շարունակվում է գործադուլը եվ դասադուլը:
Ուսուցիչներն ու աշակերտները բողոքում են տնօրենի պաշտոնում Քարմիլե Առաքելյանի ընտրության դեմ: Փետրվարի 15-ին նրանք ցանկացել են հանդիպել վերջինի հետ, բայց կրկին որեւիցե ընդհանուր հայտարարի չեն եկել:
Ուսուցչական անձնակազմն, աշակերտներն ու նրանց ծնողներն էլ որոշել են Աբովյանում քայլերթ իրականացնել՝ պահանջելով, իրենց խոսքով, արդարության վերականգնումը: Նրանց ուղեկցում էին ոստիկանության աշխատակիցները:
Հիշեցնենք, որ այս ակցիաների մասնակիցների խոսքով՝ Քարմիլե Առաքելյանը Շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի մտերիմն է ու նրա հովանավորությամբ է նշանակվել այս դպրոցի տնօրենի պաշտոնում: