|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցում շարունակվում է գործադուլը: Աշակերտները, ծնողները, ուսուցիչները չեմ համաձայնում աշխատել նոր տնօրենի հետ: Դժգոհությունը կաված է նաև այն հանգամանքի հետ, որ ուսմասվարը Արարատի մարզետի բարեկամն է:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այդ խնդրին, ասաց, որ այդ դրոցը գտնվում է մարզպետարանի ենթակայության ներքո:
Նախարարը նշեց, որ անում են ամեն ինչ` աշակերտների իրավունքները վերականգնելու համար, սակայն այդ գործում ակնկալում են նաև ծնողների աջակցությունը:
«Վերջնագրերով խոսելու տարբերակը ճիշտ չէ, խնդիրները հնարավոր է լուծել, բայց ոչ երեխաների կրթական իրավունքները խախտելով»,- ասաց նա` հավելելով, որ չի ընդունում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով աշխատանքի անցնելը: