Այսօր առավոտյան Գայի արձանի մոտակայքում գործադուլ էին արել Երևանի «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ -ին պատկանող տրոլեյբուսների մի շարք վարորդներ, ովքեր դժգոհում էին, որ չեն կարողանում վճարել քաղաքապետարանի կողմից սահմանված 28 հազար դրամ տուրքը: Նշենք, որ քաղաքապետարանի որոշմամբ` տրոլեյբուսների ուղեվարձը նախկին 50 դրամի փոխարեն դարձել է 100 դրամ:
Նույն ընկերության ղեկավար Սերգեյ Երեմյանը վարորդներից պահանջել էր դադարեցնել գործադուլը:
Yerkir.am-ի լրագրողն այս թեմայով այսօր զրուցել է տրոլեյբուսի մի քանի վարորդների հետ, ինչպես նաև այցելել Ջրվեժում գտնվող տրոլեյբուսային պարկ, որտեղ և վարորդների գործադուլի վերաբերյալ պարզաբանում է ստացել Երևանի «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ -ի ղեկավար Սերգեյ Երեմյանից:
Մանրամասները՝ տեսանյութում: