Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր, պրոֆեսոր Ֆեթհի Աչըքելի ղեկավարած ՀԺԿ գիտական հարթակը սիրիացի փախստականների վերաբերյալ պատրաստել է «Պալատի` փախստականների վերաբերյալ սխալ քաղաքականության արդյունքում վճարում են քաղաքացիները» զեկույցը:
Ըստ զեկույցի` ԱԶԿ-ի` փախստականների հարցում սխալ քաղաքականության հետևանքով երկիրը կանգնել է կրթական, աշխատանքային, մշակութային լուրջ խնդիրների առջև:
«Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը հասել է 4 միլիոնի, Թուրքիայում ծնված սիրիացիների թիվը` 406 հազարի: Փախստականների 96 տոկոսն ապրում է ճամբարներից դուրս: Աշխատելու ունակ փախստականների թիվը 2 մլն 184 հազար է, որոնցից միայն 1.25 տոկոսն է գրանցված աշխատում: Փախստական երեխաների միայն մի մասն է կարողանում կրթություն ստանալ: ԱԶԿ-ի սխալ քաղաքականության պատճառով Թուրքիան Եվրոպայի դռների առջև վերածվել է փախստականների ճամբարի»,- հղում անելով զեկույցին` նշում է demokrathaber.org կայքը: