|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ`օգոստոսի 17-ին, Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում ՊՆ-ին պատկանող միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Նշենք, որ դրանով երեխաներ են տեղափոխել:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ վերոնշյալ միկրոավտոբուսը ՊՆ-ից «խնդրել են»` «Միասին» ճամբարի մասնակիցներին տեղափոխելու համար: «Միկրոավտոբուսով «Միասին» ճամբարի մասնակիցներին էին տեղափոխում, ես չգիտեմ` թե ուր էին նրանք գնում, պարզապես մեզ խնդրել էին մեքենա տրամադրել, մենք էլ տրամադրել էինք»,- ասաց Հովհաննիսյանը: Նշենք, որ մեր տեղեկություններով` վթարված միկրոավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել վթարը:
Հիշեցնենք նաև, որ վթարի ենթարկվածների կյանքին վտանգ չի սպառվում, նրանք ապաքինվում են: