|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի սահմանի մոտ տեղակայված փախստականների ուղղությամբ ավիահարվածի հետևանքով զոհվել է 40 մարդ, 80-ը վիրավորվել են: Այդ մասին հայտնում է DW-ն` Լիբիայի պաշտոնական անձանց հղումով:
Լիբիայի կառավարությունում ասել են, որ պատասխանատվությունը Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարի վրա է:
Լիբիայի ազգային բանակի հրամանատար Հաֆթարն ապրիլի 4-ին հրահանգել էր գրոհել մայրաքաղաքը` այն ահաբեկիչներից ազատագրելու համար:
Երկրում 8 տարի է` երկիշխանությունը է: Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունն ունի Արևմուտքի աջակցությունը, Հաֆթարի բանակը` Ռուսաստանի: