|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.
«Այսօր ԱԺ պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը և Քրիստինե Վարդանյանն այցելել են Հրազդան քաղաքում ՀՅԴ Հայաստանի պատանեկան և ՀՅԴ Ավստրալիայի երիտասարդական միությունների կողմից անցկացվող ամենամյա բակային ճամբարին, որին այս տարի մասնակցում են շուրջ 100 պատանիներ:
Բակային ճամբարի ընթացքում Սփյուռքից ժամանած երիտասարդները և հատուկ թեմաներով հրավիրված բանախոսները պատանիների համար անցկացնում են ազգային երգի, պարի, պատմության, ազատագրական պայքարի վերբերյալ դասընթացներ, նրանց փոխանցում տարբեր հմտություններ և կազմակերպում պատանիների ակտիվ ու կրթական ժամանցը հարազատ բնակավայրում»: