Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժամանակակից լրագրողների միություն» (ԺԼՄ-ÇGD) կազմակերպության` Անկարայի ներկայացուցչությունը զեկույց է հրապարակել եռամսյա արտակարգ դրության ընթացքում թուրքական մեդիադաշտի վիճակի վերաբերյալ. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ նշյալ ժամանակահատվածում Թուրքիայում ձերբակալվել է 184 և բանտարկվել 56 լրագրող, փակվել է 116 լրատվական ծառայություն, անվավեր է ճանաչվել 620, այսպես կոչված, «դեղին մամուլի լրագրողական քարտ» և խորհրդարանական նիստերին մասնակցության իրավունք տվող 32 լրագրողական քարտ:
«Հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիան վերածվել է մամուլի գերեզմանոցի: Անցյալ 3 ամսվա ընթացքում արգելափակվել է 8 հրապարակված լուրի հասանելիությունը, 2 իրադարձության վերաբերյալ լուսաբանման արգելք է սահմանվել, ընթացել է 22 դատական գործ և հետաքննություն, հարուցվել է 6 նոր դատական գործ», - գրում է աղբյուրը:
Զեկույցի համաձայն՝ նույն ժամանակահատվածում փակվել է 2 լրատվական կայք, անվավեր է ճանաչվել 24 հրատարակման արտոնագիր, որոշում է կայացվել 2 թերթի հրատարակումը կասեցնելու վերաբերյալ, փակվել է 29 տպագրատուն, արգելվել է 1 երգիծական ամսագրի տարածումը, 3 մամուլի կենտրոնների դեմ ոստիկանական գործողություն է իրականացվել, 866 լրագրող հեռացվել է աշխատանքից: Բացի այդ՝ ռադիո և հեռուստաալիքների, ինչպես նաև լրատվական կայքերի փակման հետևանքով գործազուրկ է դարձել 750 լրագրող: