կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-18 22:54
Աշխարհ

ՄԱԿ–ը Նիգերիայում փախստականների ճամբարի ռմբակոծումն աղետ է որակել

ՄԱԿ–ը Նիգերիայում փախստականների ճամբարի ռմբակոծումն աղետ է որակել

ՄԱԿ՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին Նիգերիայում ավիահարվածի հետեւանքով մարդկանց մահը «աղետ» է որակել։ ՄԱԿ հանձնակատարը հայտարարել է, որ անհրաժեշտ է պարզել, թե ով է կրում կատարվածի պատասխանատվությունը, եւ երաշխավորել, որ նման բան այլեւս չի կրկնվի։

Հիշեցնենք, որ նախօրեին Նիգերիայի բանակը սխալմամբ ռմբակոծել էր Կամերունի հետ սահմանին գտնվող Ռեն քաղաքում գտնվող ներքին տեղահանության ենթարկված անձանց ճամբարը։ Ավիահարվածից զոհվել է ավելի քան 70 մարդ, ավելի քան 100-ը վիրավորվել էին։ Տուժածների թվում էին նաեւ ԿԽՄԿ ներկայացուցիչները։