Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
11-րդ անգամ է, որ ՀՅԴ Կանադայի Երիտասարդական միությունը պատանեկան ճամբար է կազմակերպում Լոռու մարզկենտորն Վանաձորում։ ՀՅԴ Կանադայի Երիտասարդական միության 10 անդամ գործուղվել է Վանաձոր։ Նրանց է միացել ՀՅԴ Հայաստանի Երիտասարադական միության 7 ընկեր։
Ճամբարի ընթացքում Սփյուռքից եկած երիտասարդները գիտելիքներ ու հմտություններ են փոխանցում պատանիներին, կազմակերպում մրցույթներ, խաղեր, սովորեցնում ազգային երգեր ու պարեր, կազմակերպում զանազան թեմաներով բանախոսություններ։ Նպատակը մեկն է՝ պատանիների մեջ ամրապնդել ազգային գաղափարախոսությունն ու հայրենասիրությունը։ Պատանիները ծանոթանում են Դաշնակցության, Հայ Դատի և Արցախի Ազատագրական Պայքարի պատմությանը։
Այս տարվա ճամբարին մասնակցում է 200-ից ավելի պատանի, որոնց մի մասն էլ արցախցի երեխաներն են։ Ճամբարի թեման Արցախն է։ Խմբերն անվանակոչվել են Արցախի շրջանների անուններով և յուրաքանչյուր խումբ ունի իր անվանը համապատասխան կանչ։
Հինգշաբթի՝ օգոստոսի 8-ին ճամբար էին այցելել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ՝ Արնենուհի Կյուրեղյանը, Քրիստինե Վարդանյանն ու Գառնիկ Դանիելյանը։ Նրանք պատանիների հետ զրուցել են պայքարի մասին, թե ինչ է այն, և ինչո՞ւ են նախ մարդիկ և ապա ազգերը պայքարում։
Մանրամասն՝ տեսանյութում