Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախյան ազատամարտի տարիներին միլիցիայի աշխատակիցները մասնագիտական գործունեությանը զուգահեռ անդամագրվեցին հայրենիքի սահմանների պաշտպանության վեհ գործին։ Ներքին գործերի հարյուրավոր ծառայողներ իրենց սխրագործություններով փառավոր էջեր գրեցին միլիցիայի պատմության տարեգրքում։ Շատերը նաև իրենց կյանքի գնով ։ Նրանցից մեկն էլ Միլիցիայի հատուկ նշանակության «Թայֆուն» ջոկատի ազատամարտիկ Գագիկ Ստեփանյանն էր։
Գագիկ Ստեփանյանը՝ Հեթանոս Գագոն, մարտական գործողությունների մասնակցեց ռաղմաճակատի ամենավտանգավոր, ամենաթեժ կետերում՝ իր անձնվիրությամբ, խիզախությամբ ոգևորելով ջոկատի տղաներին։ Հերոսի մահը նույնքան հերոսական էր։ Նա զոհվեց 1994֊ մարտին՝ Օմարի բարձունքում՝ ապահովելով զինակիցների անկորուստ նահանջը՝ արդեն թշնամական օղակում պայթեցնելով իր վերջին նռնակը․․․
Մարտի 16-ը Հեթանոս Գագոյի՝ Գագիկ Ստեփանյանի հիշատակի օրն է:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հերոսի անունը կրող Երևանի թիվ 135 դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներն ու աշակերտները, հարազատներն ու ոստիկանության զորքերի ծառայողները հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին: Գագիկ Ստեփանյանի կիսանդրու մոտ տեղի ունեցավ միջոցառում, խոնարհվեցին ծաղիկներ: