Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձոր քաղաքում գործող «Վիպ Մարկետ» խանութի գույքը վնասելու դեպքի առթիվ:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 15-ին` ժամը 24:00–ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու նպատակով, պայթուցիչով պայթեցնելու միջոցով, վնասել է Վանաձոր քաղաքի Աղայան 73/1-1 հասցեում գործող «Վիպ Մարկետ» խանութի գույքը՝ ապակիները, մուտքի դռները և խանութում գտնվող իրերի մի մասը:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Կատարվում է քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքությունը պարզելու ուղղությամբ: